Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում տարածված մինչեւ 600 տեսակներ: Աճում է ցածրադիր դաշտավայրերից մինչեւ ալպյան մարգագետիններ: Կան տեսակներ, որոնց արմատը գտնվում է ջրի մեջ՝ 0.2-2 մ խորության վրա: Լատիներեն` rana, թարգմանվում է գորտ, անգլերեն՝ buttercup ու գորտնուկ բառերն ունեն նույն իմաստը, այսինքն` ranunculus.
Գորտնուկ բույսը ՀՀ բնության մեջ
Բույսի հայերեն այլ անվանումներն են` հրանուկ, խաչածաղիկ, յուղածաղիկ, գորտակ, մայիսի ծաղիկ, գայլի թաթիկ, գայլի տոտիկ եւ այլն: ՀՀ տարածքում հանդիպում են Ranunculus ցեղի առնվազն 28 տեսակներ: Տարածված են ամենուրեք, առավել հաճախ` խոնավ վայրերում, ճահիճներ, գետահովիտներ եւ այլն: Ըստ Ռ.Ս. Կարապետյանի («Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս») աղբոտում են լեռնային կերահանդակներն ու գյուղատնտեսական ցանքատարածքները: Ծաղկման շրջանում բույսի թարմ խոտը խիստ վտանգավոր է կենդանիների համար: Գորտնուկ Ախուրյանի տեսակը ՀՀ բնաշխարհիկ է, աճում է «Արփի լիճ» Ազգային պարկի տարածքում: Գորտնուկ ցիկուտայինն աճում է Կապանի շրջակայքում, Արցախում, Հյուսիսային Իրանում, Թալիշում (տե`ս «Գորտնուկազգիներ. Գորտնուկ ցիկուտային»): Աբովյանի շրջանում հայտնաբերվել է Գորտնուկ իլիրիականը, որը տարածված է Կովկասում, աճում է տափաստաններում, լեռների լանջերին: Գ. ասիականը տարածված է Հարավային Եվրոպայում, Փոքր ու Առաջավոր Ասիայում: Թվով 1-4 ծաղիկները հավաքված են ցողունի գագաթին: Բույսը մշակվում է 13-րդ դարից, 1580թ. մշակվել են առաջին բազմապսակ տեսակները, որոնց գունային գամման շատ լայն է՝ ճերմակ, դեղին, նարնջագույն, կարմիր եւ այլն: Հետաքրքիր է իմանալ, որ 17-րդ դարից սկսած R.Konstantinopolitanus տեսակը համարվել է Օսմանյան կայսրության սուլթանների հզորության խորհրդանիշ: Բույսի տերեւները երկկողմանի պատված են արծաթավուն կարճ մազիկներով: ՀՀ տարածքում աճող գորտնուկներից ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են դաշտայինը (R. arvensis), սողացողը (R.repens), թունավորը (R.sceleratus), կսկծողը(R. acris) եւ այլն:
Գորտնուկի կիրառումը միջնադարյան հայ բժշկության մեջ
Ս.Վ. Վարդանյանը «Դեղագիտությունը հին Հայաստանում» գրքում (թիվ 7 աղյուսակ) գրել է, որ հրանուկն օգտագործվել է որոշ տեսակի ուռուցքների դեմ, իսկ ՌԴ մամուլում նշված է (Растительные ресурсы, 1990), որ հայ բժիշկները հնում բուժել են կրծքագեղձի բարորակ ուռուցքներն ու կիրառել փայծաղի մեծացման դեպքում (սպլենոմեգալիա): Եվրոպայում գորտնուկի բուժիչ հատկությունների մասին առաջին անգամ գրել է Պ.Ա. Մատգիոլուսը («Տարբեր տեսակի դեղին գորտնուկ ծաղիկների բուժիչ ուժն ու ազդեցությունը» 1563թ.): Նա խորհուրդ է տվել օգտագործել փորկապության, նորագոյացությունների դեմ ու` որպես ցավազրկող:
Գորտնուկ կսկծոտ (Ranunculus acris, Лютик едкий): Բուսաբանական նկարագիրը:
Տարածված է Միջին Եվրոպայից մինչեւ Արեւմտյան Սիբիր, Կովկասում, Հյուսիսային կիսագնդի այլ բարեխառն կլիմայական գոտիներում: Նախընտրում է հարուստ, խոնավ հողեր, արեւոտ մարգագետիններ, ցանքատարածքներ, գետերի ու առվակների ափամերձ տարածքներ: Բազմամյա բույս է, որի կարճ կոճղարմատից զարգանում են ուղղաձիգ, մինչեւ 50 սմ բարձրությամբ (հազվադեպ՝ 1-1.2մ ), ճյուղավորվող, թույլ թավապատ ցողունները: Մերձարմատային տերեւները երկարակոթուն են, հնգաբաժան: Տերեւիկները բաժանված են բազմաթիվ նշտարաձեւ մասերի: Վառ ոսկեգույն, ծաղիկները գագաթային են, որոնց կոթունները երկար են: Ծաղիկն ունի 5-ական բաժակատերեւ ու պսակաթերթ, որոնց երկարությունը 0.7-1 սմ է, առէջներն ու վարսանդները բազմաթիվ են, քանակն` անորոշ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը կլորավուն ընկույզ է, միջին երկարությունը մոտավորապես 2 մմ է, բաղկացած է ծաղկակոթունի ծայրից աստղաձեւ դուրս եկող միանման, թվով 5-6 ընկուզիկներից: Գորտնուկ կսկծոտն անչափ գեղեցիկ, ոչ պահանջկոտ բույս է: Առաջին անգամ (1590-1597թ.թ.) ուսումնասիրվել է բուսաբան Ջերարդի կողմից ու անվանվել F. Hortensis Mart.: Ըստ կենսագիրների, Վ. Շեքսպիրն իմացել է գորտնուկ բույսի հատկությունների մասին անձամբ Ջերարդից, իսկ այն քնաբեր պատրասատուկը, որը դեղագործ Լորենցոն տվել է Ջուլիետային, նաեւ գորտնուկ է պարունակել: «Ռոմեո եւ Ջուլիետ» պիեսն առաջին անգամ հրապարակվել է 1597 թվականին: Իտալացիներն անվանում են բույսը «Ոսկե կոճակ», իսկ հռոմեացիները՝ «Թունավոր, խոյի կամ արիացու ատամ»:
Գորտնուկ բույսի մեղրատվությունը
Յուրաքանչյուր ծաղկաթերթիկի հիմքին կից կան ծաղկահյութ պարունակող փոսիկներ: 2012թ. Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ գորտնուկ կսկծոտի ծաղկաթերթի մակերեսից անդրադարձող լույսի ալիքը «տեսանելի» է փոշոտում կատարող միջատների համար: Հրանուկը մեղրատու բույս է, մոտ 15կգ/1հա, մեղուները նաեւ մեծ քանակությամբ ծաղկափոշի են հավաքում, որը կարեւոր սպիտակուցային կեր է մեղվաընտանիքի համար:
Գորտնուկ բույսի մթերման ու պահպանման կարգը
Գորտնուկի հյութը կարող է առաջացնել մաշկի այրվածք ու ժամանակավոր կուրություն: Հավաքելիս պետք է հետեւել անվտանգության կանոններին՝ աշխատել ձեռնոցներով, մկրատով, իսկ հումքը տեղադրել զամբյուղի մեջ: Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունը, տերեւը, ծաղիկը: Մթերումը կատարում են ծաղկման վերջում, երբ պտուղների մեծ մասն արդեն հասունացել են: Հումքը պետք է փռել ստվերում, չոր, օդափոխվող տարածքում` առանց մանրացնելու: Չոր հումքը ցանկալի է տեղավորել թղթե տոպրակներում, պահել մութ, չոր տեղում՝ առավելագույնը մինչեւ 1 տարի: Չոր հումքի մեջ թունավոր նյութերի պարունակությունն անհամեմատ քիչ է, քան թարմ խոտում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Ծաղկաթերթիկների թափվելուց հետո երիցուկ դեղատնայինի ծաղկազամբյուղն ու գորտնուկի պտուղը շատ նման են իրար: Հավաքելիս պետք է խիստ ուշադիր լինել:
Քիմիական բաղադրությունը
Բույսը պարունակում է պրոտոանեմոնին, որը տհաճ հոտ ու այրող համ ունեցող յուղահեղուկ է: Պարունակությունն առավել բարձր է ծաղկման շրջանում, իսկ չոր խոտում կորցնում է իր ակտիվությունը: Բույսի վերնամասը պարունակում է ալկալոիդներ, փրփրանյութեր, սրտի համար օգտակար գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտինային նյութերի հազվադեպ հանդիպող տեսականի, դաբաղանյութեր, կումարին, ֆենոլներ, ասպարագին, արգինին եւ այլն: Պտուղները պարունակում են մինչեւ 23% ճարպայուղեր, իսկ ծաղիկը՝ կարոտինային ու ներկող նյութեր:
Դեղաբանական հատկությունները
Պրոտոանեմոնինը նվազեցնում է սրտմկանի կրճատումների ուժն ու հաճախականությունը: Կարող է առաջացնել արյունատար անոթների կարճատեւ սպազմ: Հյութի փոքր չափաբաժիններն ավելացնում են էրիթտրոցիտների քանակը, խթանում կենտրոնական նյարդային համակարգը: Բույսն ունի հակասնկային ու հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններ, ճնշում է աղիքային ցուպիկի ու ստաֆիլոկոկկի որոշ տեսակների, սպիտակ բորբոսի զարգացումը: Բույսի մեջ պարունակվող կարոտինային նյութերի շնորհիվ բույսը կիրառվում է մաշկի տուբերկուլոզի դեմ: Բույսից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթների պատերն ամրացնող ու առաձգականությունը բարձրացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, լեղամուղ, վերքամոքիչ, ցավազրկող ազդեցություն:
Կիրառման ոլորտը
Ժողովրդական բժշկությունը կիրառում է բույսից ստացված պատրաստուկներն արտաքին` թրջոցների ձեւով. միոզիտի, ռեւմատիզմի, հոդատապի, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, չիբանի, քոսի, գորտնուկի դեմ: Հոմեոպաթները բույսից պատրաստում են դեղորայք, որը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ եւ ունի հանգստացնող ազդեցություն: Վերջերս ապացուցվել է, որ բույսի կիրառումը բարձրացնում է մաշկի տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը: Ակադեմիկոս Բ.Վ. Բոլոտովը («Аптека Болотова») բույսն օգտագործում է ավշային գեղձերի ուռուցքների ու աչքերի հիվանդությունների բուժման համար:
Դեղատոմսեր
Կոշկախթան. 100գ թարմ խոտը մանրացրեք, լցրեք արծնապատ կաթսայի մեջ, ավելացրեք 2 լ եռջուր, 10 րոպե եփեք: Խառնեք 1 լ սառը ջրի հետ, կատարեք ոտքերի լոգանք՝ մինչեւ ջրի հովանալը:
Մաշկի տուբերկուլոզ. 3 ճ.գ. մանրացրած թարմ խոտը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք քառատակ ծալած թանզիվով, դրեք թրջոցներ:
Մաշկային հիվանդություններ, դժվար բուժվող վերքեր. 50 գ չոր խոտը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրում ջերմապահի մեջ, քամեք թանզիվով, լվացեք վերքերը: Մրսածության դեպքում խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ:
Մրսածություն, ավշային հանգույցների բորբոքում. փոշիացրեք, խառնեք գորտնուկի ծաղիկներ, նիվենու տերեւներ, լցրեք հալեցրած խոզի ճարպի մեջ (1:1:4), հարեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված: Քսեք հիվանդի կրծքին, հանգույցներին, փաթաթեք բրդյա կտորով: Կատարեք քնելուց առաջ, շարունակեք մինչեւ առողջանալը:
Հոդատապ, ռեւմատիզմ, մկանային ցավեր, կոկորդի հիվանդություններ. թարմ ծաղիկները 1 ամիս թրմեք որակյալ օղու մեջ (1:10), պահեք մութ տեղում, քամեք: Նախատեսված է միայն արտաքին կիրառման համար: Դրեք թրջոց կամ կատարեք շփումներ:
Լյարդի հիվանդություններ. 1 թ.գ. թարմ խոտը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք թանզիֆով: Խմեք 1-ական թ.գ.՝ օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք առնվազն 2 ամիս: Պահել սառնարանում, առավելագույնը մինչեւ 1 օր:
Պորտի ճողվածք. 50 գ ծաղիկը 3 օր թրմեք 500 մլ օղու մեջ, մութ հով տեղում, քամեք թանզիֆով: Խմեք 1-ական թ.գ., օրը 3անգամ, ուտելուց առաջ, 50 մլ ջրի հետ: Շարունակեք 1 ամիս:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Կարեւոր է իմանալ, որ գորտնուկ ցեղի բոլոր տեսակները թունավոր բույսեր են: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Խստորեն պահպանեք նշված չափաբաժինները, հակառակ դեպքում կարող են առաջանալ սուր ցավեր որովայնում, սրտխառնոց, փսխում, լուծ, առատ թքարտադրություն, ջղաձգում, գիտակցության կորուստ եւ այլն: Թունավորման դեպքում անհրաժեշտ է կանչել «շտապ օգնություն», կատարել ստամոքսի լվացում՝ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով, խմել ակտիվացված ածուխ՝ 1-ական հաբ յուրաքանչյուր 10կգ քաշին:
ՀԱԿԱՑՈւՑՎԱԾ Է հղիներին, կերակրող մայրերին, անհատական անընկալունակության դեպքում:
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն